
Պահքի ուտեստ. Գազարով տորթ

Բաղադրիչներ
1. Ալյուր – 150գ
2. Բուսայուղ – 8 ճ/գ
3. Շաքարավազ – 1 բաժակ
4. Մրգային հյութ – 1 բաժակ
5. Ընկույզ – 150գ
6. Գազար – 150գ
7. Փխրեցուցիչ – 1 թ/գ
8. Վանիլին – 1 տուփ
9. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Ընկույզը տապակել ջեռոցում:
2. Շաքարավազը խառնել բուսայուղի հետ:
3. Խառնուրդին ավելացնել հյութ:
4. Գազարն անցկացնել մանր քերիչով:
5. Ընկույզը մանրացնել բլենդերով, ավելացնել խառնուրդին, խառնել:
6. Ալյուրը խառնել փխրեցուցիչի և վանիլինի հետ: Ավելացնել խառնուրդին և լավ խառնել:
7. Խմորը լցնել կաղապարի մեջ և թխել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում 40 րոպե:
8. Պատրաստի գազարով տորթը սկզբում սառեցնել կաղապարի մեջ, հետո ցանցի վրա:
9. Մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը