Բաժիններ՝

Նորվեգիան Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի հաղթողն է. 39 մեդալ

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում հաղթեց Նորվեգիան:

Նորվեգների 17 օրյա պայքարից հետ նվաճեցին 14 ոսկե, 14 արծաթե և 11 բրոնզե մեդալներ՝ ընդհանուր 39 մեդալ: Երկրորդ տեղում Գերմանիան է 14 ոսկե, 10 արծաթե և 7 բրոնզե մեդալներով՝ ընդհանուր 31 ﬔդալ: Եվ եռյակը եզրափակեց Կանադան 11 ոսկե, 8 արծաթե և 10 բրոնզե մեդալով՝ ընդհանուր 29 մեդալ: 23 մեդալ նվաճեց ԱՄՆ-ն, 20 մեդալ՝ Նիդեռլանդները, 14-ը՝ Շվեդիան, 17-ը՝ Հարավային Կորեան, 15-ը՝ Շվեյցարիան, 15-ը Ֆրանսիան և 14-ը՝ Ավստրիան:

Ձմեռային Խաղերի փակման արարողությունը կկայանա փետրվարի 25-ին Երևանի ժամանակով 15:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս