
Օլիմպիական խաղերի վերջին ոսկե մեդալը նվաճեց Մարիտ Բորգենը

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի վերջին ոսկե մեդալը նվաճեց Նորվեգիան ներկայացնող դահուկորդուհի Մարիտ Բորգենը:
Հարավկորեական Փհենչհանում մրցումային վերջին օրը կանանց 30 կմ դասական վազք, մասսայական մեկնարկում հաղթեց նորվեգուհի Մարիտ Բորգենը, ով մրցատարածությունը հաղթահարեց 1 ժամ 22:17.6 արդյունքով: Երկրորդ տեղում Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կրիստա Պյարմյակոսկին էր (+1:49.5) և վերջին բրոնզե մեդալին տիրացավ շվեդուհի Ստինա Նիլսոնը (+1:58.9):
Բորգենի համար սա 8-րդ օլիմպիական ոսկին էր, իսկ ընդհանուր 15-րդ օլիմպիական մեդալը: Նա ունի 8 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալ:
Ձմեռային Խաղերի փակման արարողությունը կկայանա փետրվարի 25-ին Երևանի ժամանակով 15:00-ին: