Բաժիններ՝

Գվարդիոլան պատրաստ է ստորագրել նոր պայմանագիր, բայց նախ ուզում է տիտղոս նվաճել

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատրաստ է ստորագրել նոր երկարաժամկետ պայմանագիր անգլիական ակումբի հետ, բայց միայն այն բանից հետո, երբ «քաղաքայինների» հետ կնվաճի առաջին տիտղոսը:

Ըստ աղբյուրի տվյալների՝ «Բարսելոնայի» նախկին մարզիչն արդեն պայմանավորվել է նոր համաձայնագրի պայմանների վերաբերյալ, ըստ որի՝ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 20 մլն ֆունտ:

Գվարդիոլայի ներկայիս պայմանագիրը լրանում է հաջորդ մրցաշրջանի վերջում, իսկ նորը նախատեսված կլինի մինչև 2021թ. ամառ: Սակայն, նախքան նոր պայմանագրի մասին պաշտոնապես հայտարարելը, Գվարդիոլան ուզում է նվաճել իր առաջին տիտղոսն ակումբում:

Հիշեցնենք, որ այսօր «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Արսենալի» հետ Անգլիական լիգայի գավաթի եզրափակչում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728