««Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» խաղը Անգլիայի երկու գլխավոր թիմերի հանդիպումն է». Ժոզե Մոուրինիո
Ժոզեն մոռացել է «Մանչեսթեր Սիթիի» մասին:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է, թե ինչ նշանակություն ունեն իր համար իր նախկին ակումբի՝ «Չելսիի» դեմ խաղերը:
«Տարիների ընթացքում «Չելսիի» դեմ խաղերն ավելի քիչ նշանակություն կունենան: Ես հեռացել եմ այնտեղից արդեն երկու տարի առաջ, հաջորդ մրցաշրջանում կանցնի երեք տարի, չորս տարի անց՝ չորս տարի:
Քայլ առ քայլ զգացումը, որ ես եղել եմ «Չելսիի» մարզիչը, անհետանում է: Մնում է միայն այն, որ Անգլիայի երկու լավագույն թիմերը, երկու մեծագույն ակումբները խաղում են ևս մեկ խաղ»,- Մոուրինիոյին է մեջբերում The Independent-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ում գրավում է երկրորդ տեղը և ունի 56 միավոր, «Չելսին» չորրորդ տեղում է՝ 53 միավորով: Առաջին տեղը օկուպացրել է «Մանչեսթեր Սիթին»՝ ակտիվում ունենալով 72 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը