
«Վերտոնգենը ճիշտ իմ նոր շան նման է». Պոչետինո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծիք է հայտնել, որ թիմի բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենը հանդիսանում է իր դիրքի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
«Վերտոնգենը գովասանքի է արժանի: Ըստ իս՝ նա հանդիսանում է ԱՊԼ-ի և Եվրոպայի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը: Յանը հանդիսանում է պաշտպանության կենտրոնի լիարժեք ֆուտբոլիստ: Մենք շատ ենք աշխատել, որպեսզի նա հասնի այն մակարդակին, որում հիմա նա հանդես է գալիս: Իր 30 տարեկանում նա 20 տարեկանի տեսք ունի, քանի որ նա շատ հեշտ է վազում: Այդ իմաստով նա կարծես ճիշտ իմ նոր շունը լինի: Վերտոնգենի ֆիզիկական տվյալները հանդիսանում են նրա տաղանդի գենետիկ բաղկացուցիչը»,- Պոչետինոյին է մեջբերում FourFourTwo-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը