
Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող ձյուդոյի «Մեծ Սաղավարտ» միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել (73 կգ քաշային կարգ): Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։
Մրցաշարը վարկանիշային է 2020 թ. Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի համար։ Այս մեդալը հայ ձյուդոյիստին հնարավորություն կտա բարելավել դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում:
Մրցաշարին մասնակցել է նաեւ Արսեն Ղազարյանը (73 կգ)։