Ազատվում ենք հազից
Շնչուղիների հիվանդությունները հիմնականում ուղեկցվում են հազով: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ հարկավոր է արագ ազատվել այս խնդրից՝ բարդություններից խուսափելու համար: Հազի դեմ պայքարում կօգնեն նաև բնական միջոցները:
Էվկալիպտ, սոխ, կիտրոն: Էվկալիպտի տերևները դրական ազդեցություն են ունենում շնչուղիների վրա: Դրանք նաև հականեխիչ, խորխաբեր հատկություն ունեն: Սոխը ևս օգտագործվում է մրսածության դեպքում, քանի որ հակաբակտերիալ և վարակազերծող հատկություն ունի:
Բաղադրիչներ
- միջին չափի 4 սոխ
- էվկալիպտի 20 տերև
- 4 բաժակ ջուր՝ 1 լիտր
- երկու կիտրոնի հյութ
- 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ:
Պատրաստման եղանակը
- Մանր կտրատեք սոխը, էվկալիպտի տերևների հետ լցրեք տարայի մեջ:
- Ավելացրեք ջուրը, եռացրեք 20 րոպե:
- Քամեք թուրմը, ավելացրեք 1 ճաշի գդալ մեղր՚
- Երբ խառնուրդը սենյակային ջերմաստիճանի հասնի, ավելացրեք երկու կիտրոնի հյութը:
- Դրեք սառը տեղում: Օրվա ընթացքում ընդունեք 3 ճաշի գդալ:
Կտավատի սերմեր: Չոր հազի դեպքում կօգնի կտավատի սերմերով պատրաստված միջոցը: Այն մաքրում է օրգանիզմը, ամրացնում իմունային համակարգն ու մաքրում շնչուղիները:
Բաղադրիչներ
- 3 ճաշի գդալ կտավատի սերմեր՝ 30 գրամ
- 1 բաժակ ջուր՝ 250 մլ
- մեկ կիտրոնի հյութ
- 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ:
Պատրաստման եղանակը
- Եռացրեք ջուրը, ավելացրեք կտավատի սերմերը:
- Թողեք եռա, մինչև խիտ զանգված ստացվի:
- Ավելացրեք կիտրոնի հյութն ու մեղրը:
Օգտագործման եղանակը
- Օրվա ընթացքում օգտագործեք 1 ճաշի գդալ, մինչև հազն անցնի:
- Խորհուրդ չի տրվում տալ մինչև 5 տարեկան երեխաներին:
Խոտաբույսերի խառնուրդ. բաղադրիչներ
- 4 բաժակ ջուր՝ 1 լիտր
- 1 ճաշի գդալ երիցուկ՝ 10 գրամ
- 2 թեյի գդալ մեխակ՝ 10 գրամ
- 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ
- մեկ կիտրոնի հյութ:
Պատրաստման եղանակը
- Ջուրը եռացրեք:
- Ավելացրեք երիցուկը, 3 րոպե եռացնելուց հետո ավելացրեք մեխակը:
- Եռացրեք ևս 5 րոպե: Ավելացրեք մեղրն ու կիտրոնի հյութը:
- Խառնուրդը դրեք սառնարանում: Հաջորդը օրը հանեք սառնարանից, թողեք մնա սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
- Խմեք օրվա ընթացքում 3 անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը