Գլիցերինի անհավանական օգտակարությունը

Գլիցերինը խոնավեցնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա:

Խոնավեցում: Գլիցերինը խոնավեցնող ազդեցություն ունի. այն մաշկին հնարավորություն է տալիս կլանել օդի խոնավությունը՝ նվազեցնելով մաշկի չորությունը: Այդ պատճառով գլիցերինը բավական օգտակար է ձմռանը: Գլիցերինը կօգնի նաև կոպիտ և գրգռված մաշկի դեպքում:

Մաշկն ավելի հարթ է դարձում: Գլիցերինը հարկավոր է նաև չոր մաշկի համար: Ծերացման հետ մեկտեղ՝ մաշկը տգեղ տեսք է ստանում, հակված է գրգռվածության, կարմրության, չորության: Գլիցերինի պարբերական օգտագործման դեպքում կարող եք մաշկն ավելի հարթ դարձնել և կանխարգելել խնդիրները, որոնք կապված են մաշկի չորության հետ:

Օգնում է պահպանել ջրի հավասարակշռությունը: Գլիցերինն օգնում է պահպանել ջրի հավասարակշռությունը: Արդյունքում՝ մաշկը խոնավ է մնում, սնուցվում է:

Կարդացեք նաև

Պաշտպանում է մաշկը: Բացի մաշկը խոնավեցնելուց՝ գլիցերինն օգնում է նաև մաշկի վերին շերտը պաշտպանել վնասումից:

Մաքրում է մաշկը: Գլիցերինն օգնում է մաքրել մաշկը՝ այն ազատելով փոշուց ու կեղտից: Գլիցերինն ու ջուրը խառնեք իրար՝ որպես լվացող միջոց օգտագործելու համար: Քնելուց առաջ լվացեք դեմքը: Պարբերաբար օգտագործելու դեպքում կարող եք մաքրել նաև ծակոտիները:

Սնուցում է մաշկը: Գլիցերինն օգտագործվում է բազմաթիվ կոսմետիկ միջոցներում, քանի որ սնուցում է մաշկը: Գլիցերինը կարող եք խառնել ցանկացած խոնավեցնող կրեմի հետ և օգտագործել ամեն օր: Պարբերական օգտագործումը կօգնի մաշկն առողջ և թարմ պահել:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս