Բաժիններ՝

Էդ Շիրանը «համաշխարհային ճանաչում» է ստացել Brit Awards մրցանակաբաշխությանը

Բրիտանացի հանրաճանաչ երաժիշտ Էդ Շիրանը Brit Awards երաժշտական մրցանակի դափնեկիր է դարձել «համաշխարհային ճանաչում» անվանակարգում, լավագույն բրիտանական խումբն է դարձել Gorillaz-ը, «լավագույն միջազգային կոլեկտիվ» անվանակարգում հաղթել է ամերիկյան Foo Fighters-ը: Այդ մասին հաղորդվում է մրցանակի կայքում:

Բրիտանացի երգչուհի Դուա Լիփան, որի առաջին ալբոմը լույս է տեսել 2017 թվականի հունիսին, նվաճել է միանգամից երկու պարգեւ. նա դարձել է Բրիտանիայի «լավագույն նոր կատարողը» եւ «լավագույն բրիտանացի երգչուհին»: Մրցանակի հիմնադիրների վարկածով՝ Բրիտանիայի լավագույն կատարող է ճանաչվել հայտնի ռեփեր Stormzy-ը: Նրա Gang Signs & Prayer ալբոմը նաեւ լավագույնն է դարձել Բրիտանիայում:

Ամերիկացի հիփ-հոփ կատարող Հենդրիք Լամարը պարգեւ է ստացել որպես լավագույն միջազգային կատարող, «լավագույն միջազգային երգչուհի» անվանակարգում հաղթել է նորզելանդուհի Lorde-ը: Brit Awards (The Brits) Մեծ Բրիտանիայի երաժշտական պարգեւների ամենամյա մրցանակաբաշխություն է փոփ երաժշտության բնագավառում: Այն հիմնվել է Մեծ Բրիտանիայի ձայնագրվածքներ արտադրողների ասոցիացիայի կողմից:

Մրցանակն առաջին անգամ հանձնվել է 1977 թվականին (ամեն տարի հանձնվում է 1982 թվականից): Դասական երաժշտություն կատարողների համար գոյություն ունի առանձին մրցանակ՝ Classical BRIT Awards-ը, որը, սկսած 2000 թվականից, հանձնվում է ամեն տարվա մայիսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս