Բաժիններ՝

«Արսենալ»-«Էստերսունդ». ի՞նչ խաղ սպասել

Եվրոպա լիգայի  1/16 եզրափակչի հերթական հանդիպումը կկայանա Լոնդոնում, որտեղ «Արսենալը» կընդունի «Էստերսունդին»: Զինագործները գրեթե լուծել են մյուս փուլ դուրս գալու հարցերը, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ խաղ է պետք սպասել:

«Արսենալ»

Լոնդոնյան ակումբը պատասխան խաղի համար հարցեր չթողեց: Զինագործները կարողացան մրցակցի հարկի տակ խփել 3 գոլ՝ սեփական դարպասը չընդունելով ոչ մեկը:

Հանգստյան օրերին Արսեն Վենգերի թիմը Լիգայի գավաթի եզրափակչում մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ, այդ իսկ պատճառով լոնդոնցիները դաշտ դուրս չեն գա երկրորդ կազմով, այլ Եվրոպա լիգայի խաղով կպատրաստվեն առաջիկա եզրափակչին:

Կարդացեք նաև

Արսեն Վենգերն արդեն նշել է, որ նախորդ խաղի հերոսներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանը,  կմասնակցի այս խաղին: Թիմի լազարեթում են Մեզութ Օզիլը, Սանտի Կասորլան, Աարոն Ռեմսին, Ալեքսանդր Լյակազետը: Հիշեցնենք, որ Օբամեյանգը չի խաղա Եվրոպա լիգայի օրենքների պատճառով:

«Էստերսունդ»

Այն, որ «Էստերսունդն» ահռելի մրցակից չէ լոնդոնցիների համար, պարզ էր դեռ առաջին խաղից առաջ: Թիմն առաջին անգամ էր մասնակցում եվրագավաթների եզրափակիչ փուլերին, և փլեյ-օֆֆ դուրս գալն արդեն իսկ մեծ հաջողություն էր Գրեմ Պոտերի թիմի համար:

Այս խաղից հետո «Էստերսունդը» կշարունակի իր արձակուրդը, քանի որ ներքին առաջնությունը վերսկսվելու է միայն ապրիլին:

Մեկնարկային կազմի հետ խնդիրներ շվեդները չունեն: Վնասվածք ունի միայն Բերտիլսոնը:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ.

  • «Էստերսունդը» խմբային փուլի տնային խաղերում 2 անգամ հաղթել է, երկու անգամ՝ խաղացել ոչ-ոքի:
  • «Արսենալը» հյուրընկալվելիս 2 անգամ հաղթել է, մեկ անգամ՝ պարտվել:

Կանխատեսում

Չնայած լոնդոնցիները գրեթե լուծել են իրենց խնդիրները՝ դժվար թե թույլ տան մրցակցին հաղթել իրենց: Պետք է նշել, որ զինագործների երկրորդ կազմը, միևնույն է, ավելի ուժեղ է, քան շվեդական ակումբը: Աս խաղում իր առաջին գոլը կփորձի խփել լոնդոնցիների նորեկ Հենրիխ Մխիթարյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս