
«Հնարավոր է՝ մենք ստիպված լինենք սպանել նրան». «Սևիլիայի» մարզիչը՝ Ալեքսիս Սանչեսի մասին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Սևիլիան» սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»:
Խաղից առաջ «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելային հարցրել են, թե ինչպե՞ս է իր թիմը պատրաստվում պահել անգլիացիների հարձակվող Ալեքսիս Սանչեսին: Մարզչի պատասխանը շատ հակիրճ է. «Հնարավոր է՝ մենք ստիպված լինենք սպանել նրան»:
«Սևիլիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 13-ին, Մանչեսթերում: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 5 խաղերում Սանչեսը դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը