Բաժիններ՝

«Գատուզոն առաջնորդ է: «Միլանը» ՉԼ դուրս գալու շանսեր ունի». Կարլո Անչելոտի

«Միալնի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է ակումբը ներկայումս գլխավորող Ջենարո Գատուզոյի մասնագիտական ունակությունների մասին կարծիքով, ինչպես նաև գնահատել է ընթացիկ մրցաշրջանը հաջողությամբ ավարտելու՝ ակումբի հնարավորությունները:

«Գատուզոն շատ է սովորել և աշխատել և հիմա նա ներարկում է թիմին այն ֆուտբոլը, որը նրան դուր է գալիս: Ես նրան համարում եմ իսկական առաջնոդ, Ռինոն «Միլանի» հոգին է, և ակումբը պատրաստ է պայքարել նրա համար: Սովորաբար երկար ժամանակ է պահանջվում թիմում ճիշտ մթնոլորտի ստեղծման համար, սակայն Գատուզոյից այդ ամենի համար պահանջվեց 1 ամիս: Եթե «Միլանը» շարունակի նույն ոգով, ապա կկարողանա հայտնվել Չեմպիոնների լիգայում հաջորդ մրցաշրջանում: Բայց հիմա չեմ ուզում ճնշում գործադրել ակումբի վրա, ավելի լավ է խաղի մասին խոսել: Չէ՞ որ բոլորը հիշում են, թե դեռ վերջերս ինչպիսի դեպրեսիայի մեջ էր «Միլանը»»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս