
Խաչատուր Սուքիասյանն ու Իշխան Զաքարյանը մեծ պլաններ ունեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ «սեռի կարդինալի» դերում են Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը եւ գործարար Խաչատուր Սուքիասյանը:
Վերջիններս հույս ունեն, որ «Ծառուկյան» դաշինքը մաս կկազմի նոր ձեւավորվելիք կառավարությանը, եւ այդ ժամանակ կառաջանա դաշինքից փոխվարչապետ առաջադրելու խնդիր:
Թե Զաքարյանը, թե Սուքիասյանը իրենց համարում են փոխվարչապետի հարմար թեկնածուներ: Երկուսն էլ իրենց գլխավոր խնդիրն են համարում Գագիկ Ծառուկյանին «պաշտպանել» անցանկալի անձանցից եւ ինֆորմացիոն հոսքերից: Ուշագրավ է, որ դա նրանց հաջողվում է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: