
Դպրոցի կին տնօրենը՝ ամբաստանյալի աթոռին

Արագածոտնի մարզում դպրոցի տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով Արագածոտնի համայնքներից մեկի հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնը, հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձ՝ անձնական այլ դրդումներով և խմբակային շահերից ելնելով, նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտի կողմից ՀՀ-ից բացակայելու, փաստացի կրթություն չստանալու և ավարտական քննություններ չհանձնելու պայմաններում, նույն դպրոցի մի խումբ ուսուցիչների օժանդակությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ է մտցրել հիմնական կրթության վկայականների բաշխման մատյանում, ավարտական քննական արձանագրություններում և 9-րդ դասարանի դասամատյաններում, ինչի հիման վրա աշակերտին տրամադրվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ավարտական վկայական:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: