Բաժիններ՝

Իրանում գտել են կործանված ինքնաթիռի բեկորները

Մասնագետները հայտնաբերել են իրանական մարդատար ինքնաթիռի բեկորների մի մասը, որը կործանվել է փետրվարի 18-ին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իսլամական Հանրապետության տրանսպորտի նախարարության մի աղբյուր:

«Ինքնաթիռի բեկորների մի մասը հայտնաբերվել է Դենգեզլյու շրջանի հարեւանությամբ»,-ասել Է աղբյուրը: Նրա խոսքով՝ աղետի վայրում աշխատում են ալպինիստների խմբեր, որոնումներին մասնակցում է նաեւ բանակը:

«Մենք խնդրել էինք բանակին՝ որոնումներին օգնել ռազմական ուղղաթիռներով, քանի որ աղետյալ ինքնաթիռի հայտնաբերման նախորդ փորձերը հաջողություն չեն ունեցել»,-նշել է գործակալության զրուցակիցը:

Aseman Airlines ավիաընկերության՝ Թեհրան-Յասուջ չվերթն իրականացնող ATR-72 ինքնաթիռը փետրվարի 18-ին ռադարներից անհետացել 1 թռիչքի սկսվելուց մոտավորապես 50 րոպե անց: Օդանավն աղետի 1 ենթարկվել Իրանի Սպահանի նահանգի Սեմիրոմ քաղաքի շրջանում` մխրճվելով լեռան մեջ: Ինքնաթիռում եղել 1 66 մարդ՝ 60 ուղեւոր, այդ թվում՝ մեկ երեխա, եւ անձնակազմի վեց անդամներ: Նրանք բոլորն 1լ զոհվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս