![](/banners/BeFunky-design.jpg)
Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչներն ավտոմեքենա են պայթեցրել. կան զոհեր և վիրավորներ
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/923114.jpg)
Սիրիայի Ղամիշլի շրջանի արևմտյան հայաշատ թաղամասում փետրվարի 18-ին ահաբեկիչների կողմից ականապատ ավտոմեքենա է պայթեցվել: Այս մասին Ղամիշլիից տեղեկացնում է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» թերթի թղթակիցը:
Պայթյունի հետևանքով զոհվել է հինգ քաղաքացի, որոնցից երեքը՝ կին: Յոթ քաղաքացի վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Նշվում է, որ վիրավորներից ոմանց վիճակը ծանր է: