Մինի-տուն ոչ մեծ ընտանիքի համար. ինչ տեսք ունի Բելառուսի բնակչի ստեղծագործությունը
Բելառուսական ընտանիքը դպրոցական երեխայի հետ տեղափոխվել է ընդամենը 16 քառակուսի մետր մակերեսով կոմպակտ գյուղական տուն: Տեսանյութում ցուցադրվեծ է, թե ինչ կացարան է կառուցել ընտանիքի ղեկավարը:
Միհարկանի բնակարանն ընտանիքի գլխավորը՝ Վիկտոր Օսկիրկոն ինքն է կառուցել՝ շինանյութերի վրա ծախսելով 2000 դոլար: Նախագծի գաղափարը նա վերցրել է գերմանացի մի ճարտարապետից, որը կոմպակտ տներ է կառուցում ուսանողների համար:
Տունն ունի բարձրության երեք մակարդակ, որոնց վրա հաջողվել է տեղավորել ննջարանը, հյուրասենյակը, խոհանոցը եւ նույնիսկ զուգարանը՝ ջրացնցուղի համադրությամբ: Ճիշտ է, տանտերերն ստիպված են լինում լողանալ զուգարանակոնքի վրա նստած:
Ընտանիքը սեփական տան մասին սկսել է մտածել՝ հոգնելով վճարել ուրիշների բնակարանների վարձակալման դիմաց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: