Բաժիններ՝

Ջենիֆեր Էնիսթոնը ամուսնալուծվում է. TMZ

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը, որը հայտնի է Ռեյչել Գրինի դերով «Ընկերները» սերիալում (Friends, 1994-2004) եւ նրա ամուսինը՝ դերասան եւ սցենարիստ Ջասթին Թերուն, հայտարարել են, որ ամուսնալուծվում են: Այդ մասին հայտնել է TMZ պորտալը:

«Մենք լավագույն բարեկամներն ենք, որոնք որոշել են, որ իրենց ճանապարհները պետք է բաժանվեն, բայց մենք ցանկանում ենք շարունակել մեր թանկ բարեկամությունը»,- պորտալը մեջբերել է դերասանների հայտարարությունը:

Հրատարակության տվյալներով՝ զույգը ամուսնալուծվելու որոշումն ընդունել է 2017 թվականի վերջին: Դերասանները նշանվել էին 2012 թվականին՝ այն բանից յոթ տարի անց, երբ Էնիսթոնը բաժանվեց ամերիկացի դերասան Բրեդ Փիթից: Էնիսթոնը եւ Թերուն ամուսնացել էին 2015 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս