
Օլիմպիական խաղերի կանանց սկելետոնի չեմպիոնը Մեծ Բրիտանիան է

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կանանց սկելետոնի չեմպիոնը և մրցանակակիրները հայտնի են:
Հարավկորեական Փհենչհան քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերը: Կանանց սկելետոնի չեմպիոնը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Լիզի Յարհոլդն է, ով եզրագծին հասավ 51.46 վայրկյանում: Երկրորդ տեղում Կանադան ներկայացնող Էլիզաբեթ Վատյեն է (51.82 արդյունք) և բրոնզե մեդալ նվաճեց գերմանուհի Ջեքվել Լոելինգը (51. 83 արդյունք):
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: