Բաժիններ՝

Փհենչհանում Օլիմպիական խաղերի մեդիաավանում մահացած լրագրող է հայտնաբերվել

Կորեացի լրագրողը, ով աշխատել է որպես թարգմանիչ ճապոնական լրատվական գործակալություններից մեկում, հայտնաբերվել է մահացած Փհենչհանի մեդիաավանի սենյակներից մեկում:

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է կազմկոմիտեի ներկայացուցիչ Իգր Սոն Պեկ Յուն:

«Մահացածը կորեացի է, ով օգնում էր Ճապոնիայի իր գործընկերներին: Նրա սենյակի հարևանը փորձել է արթնացնել նրան, բայց պարզվել է, որ նա մահացած է: Նա եղել է 55 տարեկան»,- ասել է կազմկոմիտեի ներկայացուցիչը:

Ոստիկանությունը արդեն իսկ սկսել է քննություն իրականացնել մահվան պատճառը պարզելու ուղղությամբ: Մահացածի ծանոթներն ասում են, որ մահից առաջ նա բողոքել է սրտի ցավից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728