Բաժիններ՝

Թուրքիան Սիրիայում քիմիական զենք է կիրառել

Թուրք զինվորականները թունավոր նյութեր են կիրառել Սիրիայի Աֆրինի շրջանում, 6 մարդ հոսպիտալացվել է շնչահեղձության նշաններով: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը՝ հղում անելով Աֆրինի հիվանդանոցի տնօրեն Ջոան Մոհամադին:

«Թուրքական ռեժիմի ուժերի կողմից Արանդա գյուղում թունավոր գազով ռումբեր կիրառելու հետևանքով 6 մարդ շտապօգնության բաժին է տեղափոխվել շնչահեղձության նշաններով»,- ասել է Մոհամադը:

Թուրքիան հունվարի 20-ին հայտարարել է Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մեկնարկի մասին: Օպերացիայի գլխավոր նպատակը Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության»ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ-ի (ԺԻՋ-YPG) հենակետերի դեմ պայքարն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728