
Երևանում ավտոմեքենա է այրվել

Փետրվարի 17-ին, ժամը 10:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 59/5 հասցեում այրվում է «Москвич» մակնիշի (չշահագործվող) ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:59-ին, մարվել՝ 11:06-ին:
Ամբողջությամբ այրվել է չշահագործվող «Москвич» մակնիշի 2140 պետհամարանիշով ավտոմեքենան: