«Ես կարող էի ավելի լավ արդյունքներ գրանցել». Օլիմպիական Միքայել Միքայելյան
23-րդ ձմեռային ՕԼիմպիական խաղերի մասնակից, Հայաստանի դրոշակակիր դահուկորդ Միքայել Միքայելյանը գոհ չէ իր մեկնարկներից և կարծում է, որ կարող էր ավելին: Այս մասին մարզիկն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«2 մեկնարկներիցս այնքան էլ գոհ չեմ, ես կարող էի ավելի լավ արդյունքներ գրանցել: Հատկապես դժգոհ եմ 15 կմ ազատ ոճում իմ գրանցած արդյունքից: Իսկ ինչ վերաբերում է խաղերի կազմակերպմանն, ապա այստեղ ջերմ մթնոլորտ է տիրում, սակայն, իրականում, ավելի մեծ սպասելիքներ կային կազմակերպվածությունից: Կարծում էի, որ պետք է ականատես լինեի ինչ-որ աննախադեպ բանի, սակայն չեղավ նման բան: Ամեն ինչ դեռ առջևում է, գուցե դեռ կհիացնեն»,-ասաց Միքայելյանը:
23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում դահուկորդն ունեցավ երկու մեկնարկ: Տղամարդկանց 1,5 կմ սպրինտում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը տարածությունը հաղթահարել է 3:37.40 արդյունքով և զբաղեցրել 72-րդ տեղը: Իսկ դասական 15 կմ հայ դահուկորդը 83-րդն էր: