Սթափեցնող բառերով. Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ վերջին նիստում խոսել է ավագանու միջադեպի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ ԳՄ վերջին նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին: Սերժ Սարգսյանն ասել է, թե յուրաքանչյուր խնդիր պետք է լուծվի քաղաքակրթության սահմաններում:

Ճիշտ է` Ս. Սարգսայանը կոպիտ, վիրավորական բառերով չի նախատել, այլ քաղաքակիրթ եղանակով, սակայն շատերի կարծիքով` այդ մի քանի բառն էլ բավական է՝ սթափվելու համար: Բացի այդ` այս օրերին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները մասնավոր զրույցներում եւս դժգոհում են կատարվածից, ասում, որ արդեն որերորդ դեպքն է՝ ստիպված են Տարոն Մարգարյանի ու նրա թիմի սխալները կոծկել, մեկնաբանել:

Այդ ամենը բավական չէ, հիմա նրանց է միացել հայտնի Շմայսը՝ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, երբ զանգահարել, հայհոյել ու սպառնացել էր «Ելք» խմբակցության ավագանու անդամներից Ալեն Սիմոնյանին: «Շմայսն ով է, որ հիմա էլ Ամերիկայից զանգի, մենք էլ ստիպված լինենք Տարոնի ու Շմայսի արածները մեկնաբանել»,- ասել են ՀՀԿ-ականները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս