
Երևանում որդին 12-14 անգամ դանակահարել է ծեր մորը

Դատարան է ուղարկվել Երևանում սպանության փորձի դեպքով հարուցված քրեական գործը:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծեր մորն ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու ուղղակի դիտավորությամբ, իրենց բնակարանի հյուրասենյակում, իր մոտ գտնվող կտրող-ծակող սուր առարկայով` դանակով, 12-14 անգամ հարվածներ է հասցրել մոր` կարևոր կենսական նշանակություն ունեցող` կրծքավանդակի աջ և ձախ շրջաններում:
Ըստ մեղադրանքի՝ կնոջ բղավոցներին արձագանքել է ննջասենյակում գտնվող տղամարդը, ով փորձել է միջամտել և կանխել հանցագործությունը, սակայն ամբաստանյալը նույն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել միջամտած տղամարդու մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածքներ` կտրած-ծակած վերքերի ձևով, և դիմել փախուստի, մինչդեռ ժամանակին ցուցաբերված բուժօգնության պատճառով, Վ. Կանջարյանն իր կամքից անկախ հանգամանքներով՝ հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել: