Բաժիններ՝

Դոլարային միլիարդատերը՝ ըստ Forbes-ի

Forbes հանդեսը Telegram մեսենջերի եւ «ՎԿոնտակտե» սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովին առաջին անգամ ճանաչել է դոլարային միլիարդատեր՝ նրա կարողությունը գնահատելով առնվազն 1,7 մլրդ դոլար գումար։

Հրատարակությունը մեսենջերը գնահատում է առնվազն 1 մլրդ դոլար, իսկ նրա լսարանը՝ ավելի քան 100 մլն մարդ: Ռուսաստանում Telegram-ի օգտատերերի թվաքանակը, ըստ Դուրովի տվյալների, կազմում է շուրջ 10 մլն մարդ:

Պավել Դուրովը, որն այժմ ապրում է Դուբայում (ԱՄԷ), Forbes-ի՝ «Ռուսաստանի 200 ամենահարուստ բիզնեսմենների» վարկանիշում առաջին անգամ հայտնվել է 2016 թվականին՝ դրանում զբաղեցնելով 135-րդ տեղը: Այն ժամանակ նրա կարողությունը գնահատվել է 600 մլն դոլար: 2017 թվականին այդ վարկանիշում Դուրովը 950 մլն դոլար կարողությամբ բարձրացել է 100 տեղով:

Telegram-ն անվճար մեսենջեր է սմարթֆոնների ու այլ սարքերի համար, որը թույլ է տալիս փոխանակել տարբեր ձեւաչափերի տեքստային հաղորդագրություններ ու մեդիաֆայլեր, հաղորդել  ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս