Բաժիններ՝

«Ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը «չարիքի փոքրագույնն» է». Դավիթ Անանյան

ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը համարում է «չարիքի փոքրագույնը»։ Այսօր ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումների ժամանակ նա հայտարարեց, որ դա պետք է բերեր բիզնես միջավայրի մթնոլորտի աշխուժացմանն ուղղված միջոցառումների անբարենպաստ հետևանքների չեզոքացմանը, և կառավարությունը միտումնավոր գնացել է այդ ճանապարհով։

Ըստ նրա՝ օրինագծով եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունը բյուջեին կբերի 15.2 մլրդ դրամի կորուստ, ակցիզային հարկի նախկին դրույքաչափերին վերադարձը կբերի մոտ 17 մլրդ-ի կորուստ, ընդհանուր՝ 32 մլրդ։

«Որտեղի՞ց հայթայթենք 32 մլրդ-ը»,- հարցադրում արեց փոխնախարարը։

Դ.Անանյանի խոսքով՝ դա կարող է լինել ստվերի կրճատման հաշվին, տնտեսական աճով պայմանավորված հարկային հավելյալ մուտքերը գնահատվում են 40-45 մլրդ, բայց հարկային վարչարարության հաշվին նպատակադրվել է մոտ 57 մլրդ դրամ հավաքագրում. «Այսօր ՊԵԿ-ը բավականին հավակնոտ խնդիր ունի իր առջև դրված»։

Կարդացեք նաև

Նրա կարծիքով՝ իրատեսական չէ, որ ՊԵԿ-ը, բացի այդ 57-58 մլրդ-ից, ստվերից բերի նաև 32 մլրդ-ը։ Փոխնախարարը նշեց, որ, եթե օրինագծով առաջարկվեր նաև 32 մլրդ-ի աղբյուրը, այն կարելի կլիներ հավասարակշռված համարել։

Դ.Անանյանը կոչ արեց հուզականության շեմից դուրս գալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս