Հայտնի են աշխարհի 10 «ամենաանկումային» տնտեսությունները

Bloomberg գործակալության վերլուծաբանները վերլուծել են 66 երկրների տնտեսական ցուցանիշները եւ կազմել աշխարհ առավել անկումային եւ ամենաքիչ «անկումային» տնտեսությունների վարկանիշները: Տնտեսությունները գնահատելիս փորձագետները կողմնորոշվել են գնաճի եւ գործազրկության մակարդակով։

Արդեն չորրորդ տարին անընդմեջ հակավարկանիշը գլխավորում է Վենեսուելայի տնտեսությունը: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը, իսկ եռյակը եզրափակել է Արգենտինան: «Անկումայինների» տասնյակ են մտել նաեւ Եգիպտոսը, Հունաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Իսպանիան, Բրազիլիան, Սաուդյան Արաբիան:

Ամենաքիչ «դժբախտ» է ճանաչվել Թաիլանդի տնտեսությունը, նրան հետեւում է Սինգապուրը: Երրորդ տեղը բաժանել են Ճապոնիան եւ Շվեյցարիան:

Այնուհետեւ վարկանիշում տեղ են գտել Թայվանը, Իսրայելը, Իսլանդիան, Նորվեգիան եւ Հարավային Կորեան, տասներորդ հորիզոնականն զբաղեցրել են Դանիան եւ Հոնկոնգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս