Ընդամենը 1 ամսվա ընթացքում ազատվեք արյան բարձր ճնշումից, սիրտ-անոթային համակարգի խնդիրներից
Արյունատար անոթների պարբերաբար մաքրումը բավական կարևոր է. այն թույլ է տալիս օրգանիզմից դուրս բերել տոքսինները, իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ կիտրոնն ու սխտորն արդյունավետ բաղադրիչներ են, որոնք կարող են օգնել մաքրել անոթներն ու իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել սիրտ-աբնոթայհին հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Բացի այդ՝ սխտորը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք նպաստում են բջիջների վերականգնմանը: Այս միջոցը կօգնի նաև լավացնել արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը:
Բաղադրիչներ
- 3 լիտր եռացրած ջուր
- 4 միջին կիտրոն՝ կեղևով
- 4 գլուխ սխտոր:
Պատրաստման եղանակը
- Մաքրեք սխտորը, կիտրոնը լվացեք, մանրացրեք մսաղացով:
- Խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ, եռացրած ջուր ավելացրեք:
- Սառնարանում պահեք երեք օր:
Օգտագործման եղանակը
- Օրվա ընթացքում օգտագործեք 1-2 ճաշի գդալ՝ ուտելուց առաջ:
- Օգտագործեք 40 օրվա ընթացքում:
Ուշադրություն: Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը: Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը