
Դեֆոլտ Հայաստանում. ինչի՞ մասին է լռում կառավարությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» երթը գրում է. «Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվելու է «Ելք» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում:
Իրականում կառավարությունը չի կարող վերադառնալ ակցիզային հարկի կամ եկամտահարկի նախորդ տարվա դրույքաչափերին բոլորովին այլ պատճառներով, որի մասին իշխանությունները չեն կարող խոսել:
Հայաստանի արտաքին պարտքը վերջին տարիների ընթացքում աճում է երկրաչափական պրոգրեսիայով, եւ դրա արդյունքում աճում են նաեւ պարտքի սպասարկման համար պետական բյուջեից հատկացվող գումարները: 2013թ. Հայաստանը թողարկեց 700 մլն դոլար արժողությամբ եվրոբոնդեր, որոնց մարման ժամկետը լրանում է 2020թ:
Հայաստանն արդեն մի քանի տարի կանգնած է դեֆոլտի շեմին, միայն թե, ի տարբերություն մյուս երկրների, որոնք դեֆոլտ հայտարարելուց հետո են հարկերը բարձրացնում, սառեցնում աշխատավարձերը եւ թոշակները, նվազեցնում սոցիալական ծախսերը, Հայաստանն այդ ռեժիմում է արդեն մի քանի տարի՝ առանց պաշտոնապես դեֆոլտ հայտարարելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: