
ԱՄՆ-ում ուղղաթիռը բախվել է որմզդեղնին

ԱՄՆ-ի Յուտայի նահանգում ուղղաթիռն աղետի է ենթարկվել որմզդեղնին բախվելուց հետո: Այդ մասին հայտնել է KUTV տեղական հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ անձնակազմի երկու անդամները թեթեւ վերքեր են ստացել: Թիմն զբաղվում էր որմզդեղնի հսկմամբ եւ որսով՝ տեղի վայրի բնության պաշարների վարչության ծրագրերից մեկի համար:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, գործողության ժամանակ որմզդեղնը կպել է այդ ժամանակ գետնից շուրջ 3 մետր բարձրության վրա գտնվող ուղղաթիռի տանող պտուտակին: Միջադեպի հետեւանքով կենդանին զոհվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: