
ՕՊԷՔ-ը նավթի պահանջարկի օրական 1,6 մլն բարել աճ է կանխատեսել 2018 թվականին

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) սպասումների համաձայն՝ 2018 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կաճի օրական 1,6 միլիոն բարելով: Այդ մասին, հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարքինդոյի խոսքը Կահիրեի խորհրդաժողովում:
«Շուկան ընթանում է հավասարակշռության վերականգնման ուղիով»,- ասել է Բարքինդոն՝ հավելելով, որ նավթի շուկայում հավասարակշռություն չի եղել 2014 թվականի աշնանից:
Շուկայի վերահավասարակշռումն ապահովում են նավթի հանույթի սահմանափակման շուրջն ՕՊԷՔ+-ի համաձայնությունների «կատարման աննախադեպ մակարդակները», նշել է Բարքինդոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: