Բաժիններ՝

Չինաստանից լռակյաց խոհարարուհին համաշխարհային փառքի է հասել

You Tube-ում լայն տարածում է ստանում «Յոթ սալոր» անվանումը կրող չինական ալիքը: Հոլովակների հերոսուհին՝ երիտասարդ աղջիկը, հանգստացնող երաժշտության տակ լուռ զբաղվում է իր գործերով: Այդ մասին հայտնել է Mashable-ը: Հրապարակված բոլոր 34 հոլովակները նվիրված են կենցաղային գործերին, սակայն չինուհին ամենեւին չի օգտագործում ժամանակակից տեխնոլոգիաներ եւ էլեկտրական սարքեր:

Օրինակ, աղջիկը զգեստ է կարել ոտնակով հին կարի մեքենայի օգնությամբ: Տեսանյութի հերոսուհին ստեղծում է թուղթ, ծաղիկներից՝ մակիաժ եւ նույնիսկ բնական ներկ՝ զգեստի համար, ինչպես նաեւ բազմաթիվ կերակուրներ է պատրաստում: Բլոգերի երկրպագուները ենթադրում են, որ նա ապրում է խուլ նահանգում: Հանգստացնող հոլովակներից յուրաքանչյուրն ավելի քան 100 հազար դիտում է հավաքում, չնայած այն բանին, որ ո՛չ բուն տեսագրություններում, ո՛չ մեկնաբանություններում չկան ցուցումներ, թե օգտատերերն ինչպես կարող են ինքնուրույն կրկնել նրա բաղադրատոմսերը:

Բլոգի հեղինակը ժողովրդականություն է վայելում նաեւ Weibo չինական սոցցանցում. դրան բաժանորդագրված է ավելի քան 1 մլն մարդ: YouTube-ում նա ալիք է բացել միայն 2017 թվականի օգոստոսին: Այդ ժամանակաընթացքում նրա հոլովակները դիտել են գրեթե 6,5 մլն անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս