![](/banners/BeFunky-design.jpg)
Գայլերի ոհմակը հոշոտել է 13 ոչխար և 3 գառ
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/vochxar.jpg)
Փետրվարի 10-ին, ժամը 11:13-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է 13 ոչխար և 3 գառ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ առավոտյան Իրինդ գյուղի 22–րդ փողոցում գայլերի ոհմակը անասնագոմում հոշոտել է 13 ոչխար և 5 գառ:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է փոխմարզպետին: