Սիրիական բանակը հայտարարել է իսրայելական օդուժի հերթական գրոհը հետ մղելու մասին
Սիրիական հակաօդային պաշտպանության զորքերը հերթական անգամ հետ են մղել իսրայելական օդուժի գրոհը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է սիրիական պետական հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ սկզբում խոսք է գնացել Դամասկոս նահանգի վրա հարձակման մասին, սակայն դրան հաջորդող հաղորդագրություններում հարձակման վայրն այլևս չի նշվել: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Իսրայելական բանակն էլ հաղորդել է, որ Սիրիայի տարածքում 12 թիրախի վրա է գրոհել, այդ թվում հակաօդային պաշտպանության երեք մարտկոց և իրանական օբյեկտներ: Ավելի վաղ իսրայելական զինված ուշերը հայտարարել են, որ Սիրիայի տարածքում գրոհել են իրանական ուժերի վրա, երբ Իսրայելի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք են նկատել:
Լուսանկարը` AFP