
Կարեն Կարապետյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր: Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցության դիվերսիֆիկացումը և ընդգծել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում գոյություն ունեցող ներուժին:
Թիմուր Ուրազաևի խոսքով՝ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմամբ և պատրաստ է քննարկել տարբեր ծրագրեր ու նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են արդյունաբերության, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը, Մեղրի ազատ տնտեսական գոտում ղազախական կապիտալի ներգրավման, Երևանով տարանցիկ չվերթների կազմակերպման հնարավորություններին և մի շարք այլ հարցերի: