Բաժիններ՝

Պուտինը և Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է անցկացրել Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի իրադրությունը: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հանգամանորեն քննարկվել են Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորման հեռանկարները:

Նշվել է շահագրգռությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա Ժնեւում ներառական սիրիական բանակցությունների առաջմղման հարցում՝ հաշվի առնելով հունվարի 30-ին Սոչիում կայացած Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքները»,-ասած է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում արծարծվել են Սիրիայի հետհակամարտային վերականգնմանն օժանդակելու տարբերակները: «Ընդհանուր առմամբ ընդգծվել է սիրիական դոսյեի հանգուցային ասպեկտների շուրջ ռուս-ֆրանսիական կոորդինացումը խորացնելու կարեւորությունը»,-ընդգծվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728