
«Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը կվաճառի կիսապաշտպան Իսկոյին

Եթե ֆրանսիացուն ավելի շուտ չհեռացնեն:
Մադրիդի «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանն այն աստիճանի է հիասթափված Իսկոյից, որ որոշել է վաճառել նրան:
Ինչպես գրում է AS-ը, իսպանական El Chiringuito ֆուտբոլային շոուի եթերում լրագրող Խոսեպ Պեդրեռոլը հայտարարել է, որ, «եթե Զիդանը մնա «Ռեալի» մարզիչ նյարդային 2017-18թթ. մրցաշրջանից հետո, ապա առաջին հերթին՝ կազատվի Իսկոյից»:
Ըստ լրագրողի խոսքերի՝ Զիդանը խնդրել է նախագահ Պերեսին՝ վաճառել Խամեսին, որովհետև ի դեմս Իսկոյի՝ տեսել է հիմնական խաղացողի: Թույլ մրցաշրջանից հետո ֆրանսիացին զգում է, որ իր սպասումներ չեն արդարացել: Այսպիսով, որպեսզի պաշտպանի մարզչի պաշտոնը, Զիդանը, ամենայն հավանականությամբ, կվաճառի Իսկոյին:
«Ռեալը» դուրս մնաց Իսպանիայի գավաթի համար մղվող պայքարից, իսկ Լա Լիգայում գրավում է 4-րդ տեղը՝ հետ մնալով առաջատար «Բարսելոնայից» 19 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը