Վիգեն Սարգսյան-Մովսես Հակոբյան հակամարտությունը խորանում է. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ չնայած հերքումին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի միջեւ եղած հակամարտությունը գնալով խորանում է. Վիգեն Սարգսյանը լրատվական դաշտում ունենալով խողովակներ, պարբերաբար «հարձակումներ» է գործում Մովսես Հակոբյանի վրա՝ նրան վերագրելով կոռուպցիոն գործընթացներ եւ բանակում առկա բացասական երեւույթները պայմանավորում է միայն ԳՇ պետի թերացումով եւ պաշտոնական դիրքի չարաշահմամբ:

Տպավորություն ստեղծելով, թե ինքը պայքարում է կոռուպցիայի դեմ, իրականում Վիգեն Սարգսյանը երկու խնդիր է լուծում. Սերժ Սարգսյանի մոտ նսեմացնում է Մովսես Հակոբյանին, երկրորդ՝ ինքը մնում է ճերմակ ձեռնոցներով նախարար, որը մատնացույց է անում բոլոր բացասական երեւույթները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս