
Հայկազ Բաղմանյանի որդին չորս մեքենա ունի. «Փաստ»

«Փաստ»թերթը գրում է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Պավել Բաղմանյանը, ով ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդին է, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Բաղմանյան կրտսերը հայտարարագրել է երկու հողամաս և չորս ավտոմեքենա՝ երկուական «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի: Նրա ավտոմեքենաների մակնիշներն են «MERCEDES–BENZ G500», «MERCEDES–BENZ E 350 4 MATIC» և երկու «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I»:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 763 հազար դրամ, որից 1 միլիոն 313 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 1 միլիոն 450 հազար դրամը նշված է որպես այլ եկամուտներ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: