Մոդելները մերկությունը չցուցադրելու իրավունք են նվաճել
Նյու Յորքում Նորաձեւության շաբաթի պատմության մեջ առաջին անգամ մանեկենուհիներն առանձին հանդերձարաններ ունենալու իրավունք են ձեռք են բերել: Այդ մասին հայտնել է Metro-ն:
Նոր կանոնը սահմանել են Ամերիկայի նորաձեւության դիզայներների խորհուրդը եւ Model Alliance-ը: «Այս տարեշրջանում մենք որոշել ենք լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի ապահովենք աշխատանքի անվտանգ պայմաններ եւ հարգանք դրսեւորենք մոդելների նկատմամբ՝ նրանց փակ հանդերձարաններ տրամադրելով ցուցադրությունների բեքսթեյջում»,-մեկնաբանել է Սառա Զիֆը՝ Model Alliance-ի հիմնադիրը:
Ավելի վաղ Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա, ինչպես նաեւ նորաձեւության այլ շաբաթների ընթացքում մոդելները հարկադրված էին բեքսթեյջում հագուստը հանել բազմաթիվ կողմնակի մարդկանց ներկայությամբ, ինչը խախտում էր անձնական կյանքի նրանց իրավունքը: Բացի այդ, լուսանկարիչները, որոնք գտնվում էին կուլիսների ետեւում, առանց թույլտվության նկարահանում էին հագուստները հանած մանեկենուհիներին, իսկ այնուհետեւ հրապարակում լուսանկարները: