
Պոնիին «հեծած» շունը զարմացրել է Համացանցի օգտատերերին

Սոցիալական ցանցերում շարունակում է տարածվել այն պոնիին պատկերող տեսահոլովակը, որը ման է տալիս իր «լավագույն ընկերոջը»՝ շանը։
Միսուրիի նահանգի Բոլիվար քաղաքի բնակչուհու հրապարակած տեսանյութը դիտել են արդեն 5,7 միլիոն անգամ, իրենց տպավորություններն են հայտնել 93 հազար օգտատերեր: Տեսահոլովակում ձիուկը՝ քորգի ցեղատեսակի շունը մեջքին նախ պարզապես կանգնած է, այնուհետեւ սկսում է վազել: Կադրի հետեւում կանայք բուռն ծիծաղով են արձագանքում դրան: