
Սաուդյան Արաբիայում մարտական ակումբներ են բացվել կանանց համար

Սաուդյան Արաբիայում քիքբոքսինգի ակումբներ են հայտնվել կանանց համար: Այս մասին հայտնել է The Independent-ը: Հրատարակությունը տեսանյութ է հրապարակել Ջեդդայի մարզական հաստատություններից մեկի պարարապմունքից, որի սեփականատերը 41-ամյա Հալալ այլ Համրանին է:
Ինչպես նշել է թերթը, ակումբը կոչվում է Fight like a girl («Մարտնչիր ինչպես աղջիկ»): Համրանիի խոսքով՝ կանայք հաճույքով են գալիս, որպեսզի սովորեն պաշպանել իրենց: Վերջին ժամանակներս վահհաբական թագավորությունում ավելի ու ավելի շատ կանայք են սկսել զբաղվել սպորտով եւ սովորել մենամարտել: