Բաժիններ՝

Կանադական VersaBank-ը պահոց կստեղծի կրիպտոարժույթների համար

VersaBank կանադական բանկը հայտնել է կրիպտոարժույթների համար թվային պահոցի ստեղծումը մինչեւ հունիս ավարտելու մտադրության մասին, որի օգտագործումը հասանելի կլինի ամբողջ աշխարհի հաճախորդների համար։

«Մենք զբաղվում ենք այն բանով, ինչով որ պետք է զբաղվեն բանկերը՝ հաճախորդների միջոցների պաշտպանությամբ. միայն թե այժմ մենք ասում ենք, որ նկուղների ֆիզիկական պահոցները հնացել են,- հայտարարել է բանկի գլխավոր տնօրեն Դեւիդ Թեյլորը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում: Մարդկանց մեծ մասի ամենաարժեքավոր ակտիվները պահվում են թվային ձեւով, լինենք դրանք փաստաթղթեր, պարտավորագրեր կամ կրիպտոարժույթներ»:

Համակարգի մշակողների թիմը գլխավորում է Գուրփրիթ Սահոթան, որն ավելի վաղ աշխատել է BlackBerry-ում եւ համարվում է թվային անվտանգության ոլորտի առաջատարը:

Թվային ակտիվների հուսալի տեղաբաշխման համար նմանօրինակ համակարգերի անհրաժեշտությունը սուր է ծառացած համաշխարհային հանրակցության առջեւ, հատկապես ճապոնական Coincheck սակարանից ավելի քան 500 մլն դոլար կրիպտոարժույթի գողանալու վերաբերյալ նորությունների ֆոնին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս