
Կյանքից հեռացել է նշանավոր գիտնական Պասկալ Օհանյանը

86 տարեկան հասակում կյանքից հեռացել է նշանավոր արգենտինահայ գիտնական, իրավաբան, հրապարակախոս Պասկալ Օհանյանը:
Նշանավոր գիտնական ծնվել էր 1932թ. Բուենոս Այրեսում, 1964թ-ից զբաղվել է հայկական ուսումնասիրությունների տարբեր թեմաներով: Հայոց ցեղասպանության և մի շարք այլ հայագիտական թեմաներով բազմաթիվ հրապարակումների, հոդվածների ու մի շարք գրքերի հեղինակ էր: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայից իր գիտական ներդրման համար արժանացել է պատվավոր կոչումների: Օհանյանը երկար տարիներ սյունակագիր է եղել Diario Armenia, որը Լատինական Ամերիկայում ամենահին և ազդեցիկ հայկական թերթն է: