
«Անցած տարին շատ կարևոր ու հաջողված էր հայ-չինական հարաբերությունների համար». ՀՀ-ում Չինաստանի դեսպան

Չինաստանում պատրաստվում են Նոր տարվան, որը լուսնային օրացույցով նաև գարնան տոնն է: Հայաստանում չինացի դիվանագետները հայ գործընկերների հետ ամանորյա ավանդական ընդունելություն են կազմակերպել: Հայ խորհրդարանականներն ու նախարարները Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչության ներկայացուցիչների հետ միասին ճանապարհել են հրե աքաղաղի տարին, դիմավորել երկրային դեղին շանը:
«Անցած տարին շատ կարևոր ու հաջողված էր հայ-չինական հարաբերությունների համար: Հետևողական ու համատեղ աշխատանքի շնորհիվ մեր փոխգործակցությունը լուրջ հեռանկարներ կունենա»,- ընդունելության ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունը: