Վլադիմիր Գասպարյանը պաշտոնից ազատել է «Զվարթնոց»-ի անձնագրայինի պետին, կատարվել է նոր նշանակում. Tert.am
Ոստիկանությունում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Tert.am-ի տեղեկություններով՝ այսօր ևս ոստիկանությունում ազատումներ ու նշանակումներ են եղել։ Այս անգամ կադրային փոփոխություններ են արվել անձնագրային ծառայությունում։
Մասնավորապես «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնի պետն ու ևս մի քանի ծառայող այսօր ազատվել են աշխատանքից։
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը.«Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Ոստիկանության պետի հրամանով «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնի պետ Վլադիմիր Քարտաշյանը և ևս չորս ծառայող ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից։ Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով «Զվարթնոց»-ի անձնագրային բաժնի պետ է նշանակվել Արթուր Մանուկյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Անձնագրերի և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետի պաշտոնը»։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։