Կյանքի 9 դասեր, որոնք յուրաքանչյուրը պետք է սովորի մինչև 30 տարեկան դառնալը
Երբեմն, երբ հետ ես նայում անցածդ կյանքին, հասկանում ես, որ պատանության տարիներին շատ ժամանակ ես ծախսել մարդկանց կարծիքի և այն բանի վրա, որպեսզի համապատասխանես ուրիշի սպասումներին: Բայց որքան ավելի հեշտ և արագ կարելի էր հասնել դրված նպատակներին, եթե մենք ժամանակին սովորեինք այս 9 կենսական դասերը:
1. Խիզախաբար պաշտպանիր քո համոզմունքները
Երբեմն դժվար մանկության պատճառով մարդկանց մոտ բարդույթներ են ի հայտ գալիս, և նրանց թվում է, որ իրենք բավարար լավը չեն կամ ընդհանրապես այնքան աննշան են, որպեսզի բաց արտահայտեն իրենց կարծիքը: Սակայն պետք է սովորել պաշտպանել այն, ինչին հավատում ես, քանի դեռ շատ ուշ չէ: Թույլ մի տվեք ուրիշներին որոշել, թե ինչպիսի աշխարհում ապրեք Դուք:
2. Երբեք մի գնացեք կոմպրոմիսի Ձեր հոգու հետ
Կան բաներ, որոնցում կարելի է զիջումներ անել: Դա կարող է լինել տան չափը, երկիրը, ուր պատրաստվում եք այցելել, աշխատավայրի հեռավորությունը տնից և նույնիսկ աշխատավարձի չափը: Բայց երբեք չի կարելի հրաժարվել այն բանից, ինչը Ձեզ մարդ է դարձնում: Երբեք մի գնացեք կոմպրոմիսի, եթե հարցը վերաբերում է Ձեր կյանքի սկզբունքներին:
3. Խելքով ընտրեք՝ ում սիրել և ում վստահել
Մարդիկ, ում հետ Դուք մտնում եք հարաբերությունների մեջ, լինի դա ամուսություն, ընկերություն կամ գործընկերություն, անպայման ազդում են Ձեր կյանքի որակի վրա: Մի թողեք Ձեր կյանք նրանց, ովքեր Ձեզ ցավ կպատճառեն, կվիրավորեն և կստիպեն վատ մտածել ինքներդ Ձեր մասին: Խելքով ընտրեք նրանց, ում վստահում եք:
4. Մի սպասեք հարմար պահի, որպեսզի արտահայտեք Ձեր կրեատիվությունը
Հաճախ մեզ կարող է թվալ, որ մենք բացարձակապես հեռու ենք ստեղծագործականից, սակայն շատ դեպքերում դա այդպես չէ: Ավելի հաճախ մենք ստեղծագործ էներգիային թույլ չենք տալիս մտնել մեր կյանք: Հիշեք, որ կրեատիվությունը կարելի է արտահայտել նույնիսկ ամենաձանձրալի աշխատանքում:
5. Ընդունեք օգնություն, երբ ուժ չկա անելու այն, ինչ անհրաժեշտ է
Ամեն ինչ շատ պարզ է: Երբ զգում եք, որ ուժերը չեն բավարարում, մի կողմ դրեք Ձեր հպարտությունը և օգնություն խնդրեք ընկերոջից: Մի սպասեք, ուղղակի խնդրեք:
6. Մի կոտրեք ինքներդ Ձեզ
Կարելի է տարիներով զարնվել իրականության պատին՝ կոտրելով ինքներդ Ձեզ և փչացնելով նյարդերը, փոխանակ լողալու հոսանքի ուղղությամբ կամ ուղղակի հիմնավոր փոխելու ուղղությունը կյանքում: Արեք որոշիչ քայլը, որպեսզի երջանիկ լինեք:
7. Փոխեք Ձեր վերաբերմունքը փողի նկատմամբ
Հաճախ մանկությունից մենք հանգում ենք այնպիսի հասկացողության, որ շատ փող կարելի է աշխատել միայն գողանալով, կոտրվելով և սեփական սկզբունքներին դավաճանելով: Փոխեք Ձեր վերաբերմունքը փողի նկատմամբ և թույլ տվեք դրանց դառնալ մաքուր, առողջ էներգիա Ձեր կյանքում, այլ ոչ թե այն, որը թունավորում է Ձեր գոյությունը:
8. Ոչ մի վայրկյան մի ծախսեք՝ մտածելով, որ Դուք «պարտք եք» հասարակությանը
Գնա մանկապարտեզ, ավարտիր դպրոցը և ինստիտուտը, աշխատանք գտիր, ամուսնացիր, երեխաներ ունեցիր: Այս ամենը և շատ ուրիշ բաներ մանկությունից մեր գլուխն է մտցնում հասարակությունը: Առավել ևս, նա նաև բացատրում է այն, թե ինչպիսին պետք է լինի տղամարդը, և ինչպիսին՝ կինը: Եթե դու ավելին չես վաստակում, քան կինը, ուրեմն դու տղամարդ չես: Եթե երեխա չես ծնել, ուրեմն կին չես: Մի համարեք Ձեզ թերի, եթե չեք համապատասխանում հասարակության ստանդարտներին: Յուրաքանչյուր մարդ ունի իր ճանապարհը կյանքում, և Դուք առաջին հերթին՝ պետք է համապատասխանեք դրան:
9. Բաց թողեք ցավը, զայրույթը և վիրավորանքները
Մեզանից յուրաքանչյուրը շատ ցավեր, զայրույթ և անարդարություն է տեսել կյանքում: Եվ դրանից խուսափել չի լինի. այդպիսին է աշխարհը: Դրանք կարող են լինել անհաջող հարաբերություններ, անձնական պրոբլեմներ: Սակայն հիշեք, որ երջանկությունը և ուրախությունը բախտի բերմամբ չի լինում, այլ մեր սեփական ընտրությունն է: Մենք ազատ ենք տնօրինելու այն՝ ինչը ներս թողնել մեր մտքեր, իսկ ինչը՝ ոչ: Մենք կարող ենք վերահսկել մեր մտքերը: Բաց թողեք ցավը, զայրույթը, վիրավորանքները և թույլ տվեք Ձեզ երջանիկ լինել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը