Բաժիններ՝

ԱՄՆ-ում կազմակերպվող աճուրդում կներկայացվեն Փրինսի իրերը

Երգիչ Փրինսի (1958-2016 թթ.) կյանքի ու ստեղծագործության հետ կապված 200-ից ավելի իրեր սպառավաճառքի կդրվեն Բոստոնում (Մասաչուսեթսի նահանգ): Այդ մասին իր կայքում հայտնել է RR Auction աճուրդային տան վարչակազմը, որը աճուրդը կազմակերպելու է փետրվարի 8-ից մինչեւ 15-ը:

Փորձագետների կարծիքով՝ հանրությանը առաջին հերթին կհետաքրքրեն այն մանուշակագույն կոշիկները, որոնք Փրինսը հագնում էր 1990-ական թվականներին իր համերգների ժամանակ: Աճուրդի կազմակերպիչները կոշիկի այդ զույգը գնահատել են 50 հազար դոլար:

Այցելուներին կգրավի մանուշակագույն դաշնամուրը, որը չէր պատկանում Փրինսին, բայց նա քանիցս նվագել է դրանով Լոս Անջելեսում իր բարեկամներից մեկի տանը նեղ շրջանակով անցկացվող հանդիպումների ժամանակ: Գործիքի մեկնարկային գինը սահմանված է 50 հազար դոլար:

Աճուրդում ներկայացվելիք 200-ից ավելի լոտերի թվում են Փրինսի մանուշակագույն տաբատը եւ կիսավերարկուն, որոնցով նա ֆոտոսեսիայի է մասնակցել Rolling Stone հանդեսի համար: Նաեւ առաջարկվում է Under the Cherry Moon («Բալագույն լուսնի ներքո») ֆիլմի համար սցենարը, որը գրել է Փրինսը, եւ որը գնահատվում է 20 հազար դոլար:

Աճուրդի կազմակերպիչները կարծում են, որ ակտիվ սակարկություններ կծավալվեն լոտերից մեկի՝ բարձրախոսի համար (20 հազար դոլար), որը երգիչն օգտագործել է 1984-1985 թվականներին իր հյուրախաղերի ժամանակ՝ ներկայացնելով Purple Rain («Մանուշակագույն անձրեւ») խորագրով ալբոմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս